Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով

Հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 12-ի գիշերը՝ 4-6 աստիճանով, 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս