Բաժիններ՝

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործարքի մաս չեն. Ստոլտենբերգ

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործարքի մաս չեն։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ։

«Թուրքիան պարզորոշ հասկանալ է տվել, որ F-16-երի մատակարարումների հարցը Շվեդիայի վերաբերյալ գործարքի մաս չէ: Սակայն այդ համաձայնությունների շրջանակներում վերացվել են Թուրքիային զենքի մատակարարումների սահմանափակումները», – Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս