Սևանից հավելյալ ջրառը կոռուպցիա համարող Փաշինյանի Կառավարությունը 240 մլ խմ ջուր բաց կթողնի՝ 170-ի փոխարեն

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, այդ ժամանակվա կառավարություններին մեղադրում էր Սևանից հավելյալ ջրառ թույլ տալու և կոռուպցիայով զբաղվելու մեջ։ 2012 թվականին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատել էր այն ժամանակ գործող Կառավարությանը։

«Ի՞նչ հասկացա ես Սևանա լճից հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու Կառավարության առաջարկի քննարկման ժամանակ։ Կառավարությունը մտադիր է ջուրը վաճառել գյուղացիներին, որոնցից շատերը ճռռում են ոռոգման ջրի կուտակված պարտքերից, ինչպես նաև 150 մլն խորանարդ մետր ջուր նվիրաբերել Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանին, որի արդյունքում միլիոնների շահույթներ կապահովեն»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով՝ օրենքի նախագիծը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր և օգուտ կբերի միայն ու միայն անհատ մարդկանց։

Սևանից հավելյալ ջրառը միլիոնների շահույթի և կոռուպցիայի հետ կապող Փաշինյանը 2018-ին դարձավ վարչապետ և մոռացավ նախկինում հնչեցրած քննադատությունը և հիմա իր Կառավարությունն է զբաղված այդ նույն գործով։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 2023 թվականի հուլիսի 11-ի ԱԺ նիստում զեկուցում է մի նախագիծ, որով առաջարկվում է Սևանա լճից 170 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրենքում անել փոփոխություն և 170-ի փոխարեն՝ Սևանա լճից բաց թողնել 240 մլն խմ ջուր։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս