Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։

Ինչպես նշվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տարածած հաղորդագրությունում, որպես երթևեկությունը դադարեցնելու պատճառ Ադրբեջանում նշում են այն, թե իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներով մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու դեպքեր են բացահայտվել։

Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։

Տեսանյութեր

Լրահոս