Թբիլիսիի «Դինամո»-ի հարձակվողը միացել է «Փյունիկ»-ին
Երևանի «Փյունիկը» մեկ տարով վարձակալել է Թբիլիսիի «Դինամոյի» բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշին:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա վինգերը Վրաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացին Երովնուլի լիգայում, ընդհանուր առմամբ, 104 խաղի է մասնակցել` խփել 28 գոլ ու 29 անգամ օգնել թիմակիցներին աչքի ընկնել: 2017/18 մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն` «Սաբուրթալոյի» կազմում: Վրացական թիմերից նա հանդես է եկել նաև Բաթումիի «Դինամոյում» ու «Դիլայում»:
Վագները պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է ֆրանսիական «Բաստիայի» 2-րդ թիմում, որտեղից էլ տեղափոխվել է բելգիական «Սերկլ Բրյուգե»: Ակումբի նորեկը ելույթներ է ունեցել նաև հյուսիսմակեդոնական «Շկենդիյաում», ուկրանիական «Կրիվբաս Կրիվիում» ու «Դնիպրոյում»:
Վագները «Փյունիկի» հետ մասնակցել է նաև վրացական հավաքին ու խաղադաշտ դուրս եկել ընկերական խաղերում: