Բաժիններ՝

Երիտասարդը ակումբի հանդերձարանից հեռախոս էր գողացել

Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի ակումբում գողացել են իր Այֆոն-14 հեռախոսը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ու համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ակումբի հանդերձարանից հեռախոսը գողացել է Երևանի 34-ամյա բնակիչը: Նա Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են Այֆոն-14 երկու բջջային հեռախոսներ:

Երիտասարդը, հեռախոսները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս