Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն «աղաղակող միջուկային շանտաժ» է անվանել ԱՄՆ-ի սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ

ԱՄՆ-ի ատոմային սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով, իրենից ներկայացնում է «աղաղակող միջուկային շանտաժ» և Կորեական թերակղզու տարածաշրջանում սրում է լարված իրադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է ԿԺԴՀ-ի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Դա շատ վտանգավոր իրավիճակ է, որն է՛լ ավելի է սրում ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Կորեական թերակղզում ռազմավարական միջուկային զենք տեղակայելու` Միացյալ Նահանգների փորձն իրենից ներկայացնում է ամենաաղաղակող միջուկային շանտաժը ԿԺԴՀ-ի և հարևան երկրների դեմ, ինչպես նաև լուրջ սպառնալիք և մարտահրավեր է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը», – հուլիսի 10-ին հայտարարության տեքստից մեջբերում է անում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության նախագահներ Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլն ապրիլին ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, որտեղ թվարկած են մի շարք քայլեր` ուղղված զսպման ներուժի ցուցադրմանը: Նախատեսվում են բալիստիկ հրթիռներով ամերիկյան ատոմային սուզանավերի, ավիակիրների կանոնավոր մուտքեր Կորեայի Հանրապետություն, ինչպես նաև ամերիկյան ռմբակոծիչների թռիչքներ։

Հունիսի 16-ին ամերիկյան միջուկային սուզանավը՝ «Tomahawk» թևավոր հրթիռներով, մտել է Հարավային Կորեայի Պուսան քաղաքի նավահանգիստ։ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերն անցկացրել են հատուկ գործողությունների մշակման վարժանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս