Բաժիններ՝

Գորիսի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 10-ին, ժամը 07։53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի աղբավայրում:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աղբավայրի կենտրոնական հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է աղբ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հովացման աշխատանքներ. հրդեհի տարածման վտանգ չկա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս