 
                        Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ
 
                                    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։
Արարատ Միրզոյանն այդ մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
«Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ մտքեր եմ փոխանակել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։ Մեզ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ու ներգրավվածություն՝ հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության արժեքների և առաջնահերթությունների վրա»,- գրել է Արարատ Միրզոյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        