Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ Էրդողան

Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ինչպես տեղեկացնում է «Unian» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք մի երկիր էինք, որը ինտենսիվ ջանքեր էր գործադրում միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար։ Մենք կտրամադրենք բոլոր տեսակի աջակցություն Ուկրաինայի վերականգնման համար։ Անշուշտ, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով ՝ հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատումից պարտվողներ չեն լինի։

«Մեր անկեղծ ցանկությունն է, որ երկու կողմերն էլ վերադառնան խաղաղության ՝ չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին», – նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս