Բաժիններ՝

Իրանի հարավ-արևելքում ավելի քան հազար մարդ է տուժել ավազամրրիկներից

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավելի քան 1000 մարդ է տուժել է ավազամրրիկներից։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

«120-օրյա քամիների նոր ալիքը պատել է Սիստանի տարածաշրջանը, ներառյալ՝ նահանգի հյուսիսի հինգ մարզերը՝ Զաբոլը, Զահակը, Համունը, Հիրմանդը և Նիմրուզը: Հուլիսի 2-ից մինչ օրս տարածաշրջանի բժշկական կենտրոններ դիմած մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 1010», – հայտնել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

162 տուժած հոսպիտալացվել է, մնացածը ամբուլատոր բուժում են անցել։ Բժշկական օգնության դիմողները գանգատվել են շնչառության, աչքերի և սրտի հետ կապված խնդիրներից:

Տարածաշրջանում աշխատում են Կարմիր մահիկի աշխատակիցները, որոնք մոտ 3800 դիմակ են բաժանել Սիստան և Բելուջիստանի բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31