Բաժիններ՝

Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում հազարավոր արկածախնդիրներ մասնակցել են «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակներում ցլերի հետ վազքին: Վազողներից մի քանիսը հարվածներ են ստացել, վայր են ընկել, սակայն չեն պոզահարվել ցլերի կողմից, ինչը հաճախ է պատահում վազքի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք The Washington Post պարբերականից։

Ըստ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակի՝ տուժել է 6 մարդ։

Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Այն կտևի մեկ շաբաթ։ Անցյալ տարի «Սան Ֆերմին» փառատոնի ընթացքում Պամպլոնա է այցելել 1,7 միլիոն մարդ։ Այս տարի կանխատեսում են զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, քանի որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները չեղարկվել են։

Հուլիսի 7-ի վազքը նախատեսված ութից առաջինն էր։ Օրվա մնացած մասի ընթացքում փառատոնի այցելուները ուտում են, խմում և մշակութային միջոցառումների մասնակցում։

«Սան Ֆերմին» փառատոնը հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի 1926 թ․-ի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպից։

The Washington Post-ը հիշեցնում է, որ 1910 թ․-ից ի վեր ցլերի հետ վազքի ընթացքում 16 մարդ է մահացել, որոնցից ամենավերջինը՝ 2009 թ․-ին։

Առավոտյան վազող ցլերը սովորաբար ցերեկը սպանվում են պրոֆեսիոնալ ցլամարտիկների կողմից։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները սովորաբար փառատոնի դեմ ակցիաներ են կազմակերպում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31