Թուրքիան մոտ ժամանակներս սկսելու է իր ամենամասշտաբային պրոյեկտներից մեկը` Ստամբուլի կղզի դարձնելը , ավելի ճիշտ նոր ջրանցքի կառուցումը. Հարություն Մնացականյան
Հարություն Մնացականյանը գրում է. «Թուրքիան մոտ ժամանակներս սկսելու է իր ամենամասշտաբային պրոյեկտներից մեկը` Ստամբուլի կղզի դարձնելը , ավելի ճիշտ նոր ջրանցքի կառուցումը։ Ինչպես գիտեք Սև Ծովից դեպի Օվկիանոս միակ ելքը Բոսֆորի նեղուցով է անցնում , իսկ Թուրքիան համաշխարհային պատերազմը պարտվելուց հետո, որպես նոր ձևավորվող պետություն , համաձայնագիր է կնքում , որ Բոսֆորի նեղուցով անցնող նավերի համար նավային կազմակերպություններից գումար չի գանձելու։ Քանի որ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, և չի կարող այդ տարբերակով գումարներ աշխատել( չնայած էլի շատ մեծ դրամական հոսքեր է ունենում` այլ ծառայություններ մատուցելու համար) , ինչպես անում են Պանաման և Եգիպտոսը Սուեզի և Պանամայի ջրանցքի համար , որոշել է զուգահեռ ջրանցք բացել` Ստամբուլ քաղաքը դարձնելով կղզի։ Բացելուց հետո վստահ եմ Բոսֆորի վրա արհեստական հերթեր կգոյացնի , արհեստական անհարմարություններ կստեղծի և ստիպված շատ երկրներ վճարովի հիմունքներով իրենց նավերը կանցկացնեն նոր կառուցված ջրանցքով։ Դե ներկա պահին էլ ՌԴ֊ն բավականաչափ թուլացել է , որ փորձի ընդդիմանալ , մնացածն էլ ժամանակը ցույց կտա»։




