Բաժիններ՝

Լվովում հայտնել են հակառակորդի հարվածների հետևանքով 4 զոհի, իսկ Դոնեցկում՝ 8 վիրավորի մասին

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններն ընթանում են արդեն 498 օր։ Կողմերը հայտարարել են մեկը մյուսին հասցրած հարվածների մասին, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է, որ գիշերը ՌԴ զինված ուժերի ավիահարվածների ժամանակ հրթիռն ընկել է բազմաբնակարան շենքերից մեկի վրա։ Առավոտվա տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 9 մարդ։ Վնասվել է ավելի քան 50 բնակարան, մոտ 50 ավտոմեքենա։ Քաղաքապետը հայտնել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ամենամասշտաբային հարվածներից էր Լվովին։ Քաղաքի իշխանությունները նաև հայտնել են, որ հրթիռակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։

Ռուսական կողմից էլ հայտնել են ուկրաինական հարվածների մասին։ Ըստ Դոնեցկի իշխանությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Դոնեցկում վիրավորվել է 8 մարդ։

Վերջին մեկ օրվա ընթացքում, ТАСС-ի փոխանցմամբ, Ուկրաինայի զինված ուժերը 110 միավոր տարբեր զինամթերք են արձակել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մի շարք բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հայտնել են, որ Կիևն ինտենսիվ կրակ է վարում Կրասնի Լիմանի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս