Բաժիններ՝

Անդրեյ Կոնդրաշովը նշանակվել է ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը գլխավորել է Անդրեյ Կոնդրաշովը։ Նրա նշանակման մասին հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Սերգեյ Միխայլովն ազատվել է հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնից իր իսկ ցանկությամբ։

Այդ մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

Անդրեյ Կոնդրաշովը ռուս հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար է։

Ծնվել է 1973 թվականին Ալմա-Աթայում։ Ավարտել է Մոսկվայի անկախ բնապահպանական և քաղաքագիտական ​​համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Հետագայում՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ​​կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:

1991 թվականից աշխատել է հեռուստատեսությունում։ Եղել է Կենտրոնական Ասիայում Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոընկերության սեփական թղթակիցը, լուսաբանել է Պետդումայի աշխատանքը, վարել «Վեստի» և «Վեստի Նեդելի» հաղորդումները։

2018 թվականին Կոնդրաշովը դարձել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում նա վերահսկում էր հոլդինգի տեղեկատվական ուղղությունը։

Անդրեյ Կոնդրաշովը «Տեղեկատվական հաղորդումների հաղորդավար» անվանակարգում «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաև «Պատմությունն արտացոլելու համար» հատուկ մրցանակի։ Ունի պետական ​​պարգևներ, այդ թվում՝ թեժ կետերում աշխատանքի և Ղրիմի իրադարձությունները լուսաբանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս