Բաժիններ՝

Երևանում հուլիսի 4-ին և 5-ին մի շարք ճանապարհներ փակ կլինեն

ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին՝ հուլիսի 4-ին 00.00-ին կսկսվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային վազքը, ինչով պայմանավորված՝ հուլիսի 4-ին 20.00-ից փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը:

Այս մասին տեղեկանում ենք ` «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, որտեղ մեկտեղ նշվում է, որ Ժամը 00.00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:

Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից՝ անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։

Այդ օրը 19.00-20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս