4 դատավորների լիազորությունները դադարեցվեցին. Արշակ Վարդանյանը ունի հատուկ կարծիք
ՄԻԵԴ վճռի հրապարակումից՝ շուրջ չորս տարի, իսկ բուն գործից՝ 15 տարի անց ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է կարգապահական վարույթ հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, այժմ՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ և միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ։
Փակ դռների հետևում, առանց լրագրողների, Կարեն Անդրեասյանը որոշեց դադարեցնել նրանց լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով: Սամվել Թադևոյանն ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել. Նրա մասով վարույթը կարճվեց:
Արշակ Վարդանյանը, բնականաբար, ուներ հատուկ կարծիք:
Լրագրողները նիստին հետևում են տեղադրված էկրանից:
Մանրամասները՝ տեսանյութում: