Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչն ընտրվել է երկրի նախագահ
Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) այսօր արտաքին գործերի գործող նախարար Էդգար Ռինկևիչին ընտրել է երկրի նախագահ։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, Սեյմը նախագահ ընտրեց Էդգար Ռինկևիչին… Ընտրությունների երրորդ փուլում Ռինկևիչի թեկնածությունը պաշտպանել է 52 պատգամավոր, դեմ է արտահայտվել 35 պատգամավոր», – ասված է Սեյմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Լատվիայի գործող նախագահ Էգիլս Լևիտսը որոշում էր ընդունել երկրորդ ժամկետով չառաջադրել իր թեկնածությունը: