Բաժիններ՝

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես տեղեկանում ենք РБК պարբերականից, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», – հաղորդվում է կառավարության կայքում։

Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, այլ զորքերին և ռազմական կազմավորումներին։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն փամփուշտների և պարկուճների վրա, որոնք այլ երկրների տարածքներով տեղափոխվում են Ռուսաստանի զորամասեր, կառավարության որոշմամբ Ռուսաստանից արտահանվում են ԵԱՏՄ-ի երկրներ, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ են արտահանվում միջազգային տարանցիկ օդային փոխադրումների շրջանակներում, բացառությամբ ոչ բարեկամ երկրների, Ռուսաստանից արտահանվում են որսի, սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների կամ պատմամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031