Բաժիններ՝

Գիտաժողով ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆ – 100

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆԻ (1923-2004) ծննդյան 100-ամյակին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, արվ. թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը՝ նշելով Էդուարդ Փաշինյանի անգնահատելի վաստակը երաժիշտագիտության զարգացման գործում:

Իր Ուսուցչի մասին խոսքով ելույթ ունեցավ ԵՊԿ Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ արվ. թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ստեփանյանը: Ընգծվում էր Էդուարդ Փաշինյանի հավասար պրոֆեսիոնալիզմը և՛ որպես երաժշտագետ, և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես մանկավարժ: Իր նորարարություններով նա բարձրացրեց հայ երաժշտական միտքը համաշխարհային մակարդակի: Հատկապես իր կողմից առաջարկված Ունիվերսալ գերլադային տոնայնական համակարգը կարող է պատվավոր տեղ զբաղեցնել 20-րդ դարի համաշխարհային երաժշտագիտութան ամենահայտնի տեսությունների կողքին: Է. Փաշինյանի կողմից ստեղծված Հարմոնիայի և Պոլիֆոնիայի դասագրքերը այդ ոլորտի առաջին և միակ հայալեզու դասագրքերն են:

Որպես մանակավարժ նա աչքի էր ընկնում իր խստապահանջությամբ, միևնույն ժամանակ օբյեկտիվությամբ, բարությամբ, հոգատարությամբ: Նրա մեթոդաբանությունն ուղղված էր նախ և առաջ ուսանողի՝ որպես անհատ զարգացնելու, սեփական ուժերին հավատալու և նպատակներին ինքնուրույն հասնելու ունակության բացահայտմանը:

Հայ երաժիշտների բազմաթիվ սերունդներ դարձել են արվեստի հայտնի գործիչներ և առաջատար մասնագետներ իրենց ուսուցչի՝ Էդուարդ Ռուբենի Փաշինյանի շնորհիվ:

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի արվեստի բուհերի և երաժշտական քոլեջների ուսանողները: Նրանք անդրադարձան ինչպես Էդուարդ Փաշինյանի բազմաոլորտ գործունեությանը, այնպես էլ այլ թեմաների:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս