Սլովենիայի ԱԺ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ մայիսի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանիչը:

Հայաստան այցի շրջանակներում Սլովենիայի ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս