Հովհաննես Ա.-ն հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայության աշխատակիցների հետ, մայիսի 27-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 39-ամյա Հովհաննես Ա.-ին, որը ապրիլի 26-ից ԱՀ Ասկերանի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: