«Ուրարտու»-ն և ԲԿՄԱ-ն հաղթանակով են մեկնարկել Հայաստանի բասկետբոլի առաջնությունում
Հայաստանի բասկետբոլի առաջնության շրջանակներում կայացել են 2 հանդիպումներ:
«Ուրարտու»-ն մրցեց «Արթիկ»-ի հետ և առավելության հասավ 97:64 հաշվով: Այս խաղի MVP ճանաչվեց «Ուրարտու» թիմի խաղացող Ալբերտ Թադևոսյանը: Նա վաստակել է 31 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
ԲԿՄԱ-«Դվին» խաղում առավելությունը «բանակայիններինն» էր` 79:70: Հանդիպման MVP ճանաչվեց ԲԿՄԱ թիմի խաղացող Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 15 միավոր և 30 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Մայիսի 29-ին կկայանա «Ֆիմա»-«Ուրարտու» հանդիպումը: Խաղը կկայանա «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:15-ին: