Իշխանափոխություն չի ստացվում, քանի որ Արցախի վերաբերյալ կա միջազգային կոնսենսուս. Վահե Դավթյան

Իշխանափոխություն չի Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Հայաստանում իշխանափոխություն չի ստացվում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է թույլ (թեև իրականում թույլ է) կամ որ իշխանությունն է ուժեղ (Հայաստանում բացարձակ անիշխանություն է՝ բառի խորքային իմաստով):

Իշախանափոխություն չի ստացվում, քանի որ Հայաստանի (նաև Արցախի) վերաբերյալ կա միջազգային կոնսենսուս: Կոնսենսուս, որն ապահովվում է առաջին հայացքից իրարամերժ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Իրան:

Չինաստանը դեռևս չի մտնում տարածաշրջան՝ սահմանափակվելով Վրաստանի ու Արդբեջանի հետ տնտեսական համագործակցությամբ (Հայաստանի կողմից համագործակցության ունակ ինստիտուտ կամ սուբյեկտ չկա):

Պարզ է, որ նշված միջազգային կոնսենսուսը պետք է սպասարկվի նաև Հայաստանի ներսում: Ինչը և արվում է գործող պսևդո-իշխանության և դրան աջակցող մարգինալ խմբերի կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031