Մեր պայքարը սրանով չի ավարտվում, պայքարի ձևն է փոխվում․ «Որդիների կանչ»
«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․
«Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն է, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։
Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։
Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։
Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։
Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»։