Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
                                    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    