Դիվանագիտական սկանդալ բոլորի աչքի առաջ. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է. «Դիվանագիտական սկանդալ բոլորի աչքի առաջ

Գտնվելով կառավարության շենքի մուտքի մոտ` ականատես եղա մի իրողության, որն այլ կերպ, քան դիվանագիտական սկանդալ որակել հնարավոր չէ։ Կառավարություն ժամանած Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական պաշտոնական մուտքից` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։ Դեսպանի հավատարմագրման դիվանագիտական հայտագրում նշվում է, որ դեսպանը ներկայացնում է պետության ղեկավարին և նրա հանդեպ դեսպանընկալ երկրում պետք է լինի նրան համարժեք հարգանք և վերաբերմունք։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անարգված է այն աստիճան, որ արժանի չի համարվում պաշտոնական ընդունելության, կառավարության շենքի մուտքի մոտ նրան ոչ ոք չի դիմավորում և չի ուղեկցում, իսկ կենտրոնական մուտքի դռների մոտ կանգնած ոստիկանները մատով ցույց են տալիս շենք տնտեսական մուտքի ուղղությունը։

Դիվանագիտական արարողակարգում նման անհարգալից վերաբերմունքի կարող են արժանանալ միայն ոչ բարեկամ երկրների դեսպանները։

Տեսանյութեր

Լրահոս