Չիչոյան Արմե՛ն, սոցցանցեր մտե՞լ ես. Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյանը գրում է. «Չիչոյան Արմեն սոցցանցեր մտե՞լ ես:
Կյանքը բումերանգ է… Եվ համոզված եմ, դեռ շատ է հարվածելու պատվեր կատարող և անարդար, իրենց իրավապահ համարողներին…
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Ժորայի մորը՝ տիկին Գայանեին, դատավոր Ժորա Չիչոյանը, ենթադրաբար պատվեր ստանալով այս իշխանություններից, 1 ամսով կալանավորեց…
Սոցիալական ցանցերը՝ ֆեյսբուք, Տիկ-Տոկ, Ինսթագրամ և այլն ուղղակի “ցնծում” են հակաչիչոյանական գրառումներից, հոդվածներից, մտքերից…
Հետաքրքիր է, դատավոր Ժորայի հայրը՝ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը մտե՞լ է սոցիալական ցանցեր, տեսե՞լ է ի՞նչ է կատարվում իր որդու անվան շուրջ… Սա պատահական չեմ հարցնում…
Արմեն Չիչոյանը և նրա տեղակալ Արեգ Խաչատրյանը, ինչպես նաև քննչակա կոմիտեի Շիրակի մարզի ղեկավար Իսահակյանը և նրա տեղակալ Պողոսյանը կոպտորեն խախտելով իմ անմեղության կանխավարկածը և բացահայտ հրահանգ ստանալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից և Շիրկաի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանից մեկ նախադասությունից բաղկացած բողքի հիման վրա ինձ մեղադրել են ԻԲՐ վերը նշված դատավորին վիրավորելու մեջ և մեղադրյալի կարգավիճակ են տվել, երբ դատավորի անգրագիտության և գրագողության փաստերն ակնառու են…
Արմե՛ն Չիչոյան, տղայիդ համար ԲԴԽ նախագահը դիմելու՞ է իրավապահներին…
Արմեն Չիչոյան, իսկ ճի՞շտ են այն ասեկոսեները, որ երկրորդ կինդ բարեկամական հարաբերություններ ունի Աննա-Էրատոյի հարսի հետ և հենց դա է պատճառը, որ հիմա բարեկամներով բարձր պաշտոններ եք զբաղեցնում դատաիրավական ոլորտում և դրա դիմաց կատարում եք գործող իշխանությունների պատվերները, օրինակ՝ տղադ որդեկորուս տիկին Գայանեին է մեկ ամսով կալանավորում, իսկյ դու էլ ինձ ես քաղաքական պատճառներով հետապնդում՝ բացահայտ հովանավորելով անգրագետ, գրագող և ոչ կոմպետենտ դատավոր Լիլիթ Խաչատրյանին, որի հետ առերեսմանը անչափ սպասում եմ…
Արմեն Չիչոյան, ստացվում է, ինձ հետապնդելով կատարու՞մ ես տղայիդ և եղբորդ՝ դատավոր Սերգեյ Չիչոյանի անմիջական “շեֆի”՝ ԲԴԽ նախագահի հրահանգները, որ հիմա էլ ինքը “լավ աչքով” նայի՞ տղայիդ ու եղբորդ …
Արմե՛ն Չիչոյան, իշխանությունները կփոխվեն, կգան նորերը, բայց տղայիդ՝ ԺորայիԴ, ողջ կայնքում միևնույն է “ճանաչելու” են որպես պատերազմում զոհվածի մորը կալանավորողի…