Ռուսլան Մ.-ն հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին Արարատի մարզի Դիմիտրով բնակավայրում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 34-ամյա Ռուսլան Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: