Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/imgonline-com-ua-Resize-tZAuoGX3JO.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին ժամը 13:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: