62-ամյա Սանասար Հ.-ն կալանավորվել է
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 16-ին Երևան-Եկատերինբուրգ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 62-ամյա Սանասար Հ.-ին: Նա փետրվարի 20-ից Եկատերինբուրգ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: