Բաժիններ՝

Երեք երիտասարդները սուպերմարկետից փորձել էին ալկոհոլային խմիչք գողանալ

Մայիսի 13-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և Երևանի գնդի պարեկները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողության փորձ են կանխել։ Նրանք մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել երեք երիտասարդի, որոնք Վաղարշյան փողոցի սուպերմարկետից փորձել էին ալկոհոլային խմիչք գողանալ։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս