Բաժիններ՝

«Դոմոդեդովո» օդանավակայանում ոսկու խոշոր մաքսանենգության դեպք է կասեցվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու ձուլակտորներով: Այդ մասին  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

««Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում կասեցվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանով ոսկու ապօրինի տեղափոխման փորձը: Ռուսաստանի Դաշնության տարածքից մեկնելու փորձ կատարած անձի մոտ հայտնաբերվել է անձնական իրերի մեջ թաքցված ոսկու երկու ձուլակտոր՝ ավելի քան 24 կիլոգրամ ընդհանուր քաշով: Դրանց գնահատված արժեքը գերազանցում է 126 միլիոն ռուբլին», – հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնը։

Հարուցվել է գործ`առանձնապես խոշոր չափով ռազմավարական նշանակության ապրանքների և ռեսուրսների մաքսանենգության վերաբերյալ (ՌԴ ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մաս): Տղամարդուն ձերբակալել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031