Գողության փորձ արած երիտասարդը հայտնաբերվել է գիշերային ակումբում
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110869.jpg)
Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մայիսի 12-ին, ժամը 13.30-ին անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Բագրևանդի փողոցի իր տան բակ և փորձել բացել ննջասենյակի եվրոպատուհանը, սակայն նկատելով իրեն՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրևանդի փողոցի գիշերային ակումբներից մեկում հայտնաբերվել, բնակարանային գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 35-ամյա մի երիտասարդ:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացրել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: