Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ. Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց Կոլումբիան ներկայացնող Մանուել Վիաֆարայի հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին: