Անդրանիկ Թեւանյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, իր գրառումը վերնագրելով. «Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը»:

Նա նաեւ նշել է. «Քննարկել ենք հայ–իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ–իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031