Իգոր Խաչատուրովն արդարացվեց. դատարանը ճանաչեց նրա անմեղությունը

Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ճանաչել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի անմեղությունը առաջադրված մեղադրանքում։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում էր նախկին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքում։

«Դատարանը արդարացնող վերդիկտ է կայացրել։ Դրանից հետո նշանակվել են արդեն լրացուցիչ դատալսումներ մեղադրյալի ռեաբիլիտացիայի հարցը քննարկելու համար»,-ասաց Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին Դիմադրության շարժման ժամանակ իբրև թե ոստիկանին հարվածելու համար, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Տեսանյութեր

Լրահոս