Բաժիններ՝

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ Մոսկվայի ժամանակով 11:58-ի դրությամբ բոլոր ուկրաինական շրջանները հայտնվել են կարմիր գոտում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս