Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակը ՀՀ Ախ քարտուղարի հետ հանդիպմանը հիշատակել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԽ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմոլորտ փոխգործակցության զարգացումը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:

Ջունա Բերնարդին ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հիշատակել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

Տեսանյութեր

Լրահոս