Հայտնաբերվել է ավազակության, սպանության փորձի մեղադրանքով քննությունից խուսափելու համար հետախուզվող Արմեն Ջ.-ն
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 2-րդ կմ-ին հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 42-ամյա Արմեն Ջ.-ն: Նա 2023 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը), 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ (Սպանության փորձը) հոդվածների մեղադրանքով քննությունից խուսափելու հիմքով:
Խափանման միջոցը՝ չբացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: