Գողություն տերմինալից. գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց
Փետրվարի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դպրոցականների փողոցում անհայտ անձը փորձում է կոտրել վճարային տերմինալը: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Մասիսի ոստիկանները Հերացու փողոցում հայտնաբերել, վճարային տերմինալից գողություն կատարելու համար ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 500 և 100 անվանական արժեքով 170 մետաղադրամ և բժշկական ձեռնոցներ: Երիտասարդը հայտնել է, որ Դպրոցականների փողոցի տերմինալի սենսորային էկրանը տեղահանել և գողացել էր մետաղադրամները:
Կազմված փաստաթղթերը, գողոնը և երիտասարդը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: