 
                        Զելենսկին աշխատանքից ազատել է Միացյալ ուժերի հրամանատարին
 
                                    Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Միացյալ ուժերի գործողության հրամանատար, գեներալ մայոր Էդուարդ Մոսկալյովին:
Աշխատանքից ազատման պատճառները հրամանագրում նշված չեն:
Գեներալ մայոր Էդուարդ Մոսկալյովը Միացյալ ուժերի գործողության հրամանատար էր նշանակվել 2022 թ. մարտի 15-ին Ալեքսանդր Պավլյուկի փոխարեն, որն այդ ժամանակ նշանակվել էր Կիևի մարզային ռազմաքաղաքացիական վարչության նախագահ:
CNN-ը նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները վերջերս երկրում կատարել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված խուզարկություններ, որոնց հաջորդել են մի շարք բարձրաստիճան անձանց պաշտոնաթողություններ: Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք Մոսկալյովի պաշտոնանկությունը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ, թե ոչ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        