31-ամյա Հովհաննես Ն.-ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին, ժամը 01.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 31-ամյա Հովհաննես Ն.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա հանձնվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: