ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի օգնությունն ավելացնելու մասին

ՆԱՏՕ-ն ավելացնում է օգնությունն Ուկրաինային և կշարունակի դա անել այնքան, որքան պահանջվի: Այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարությունում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 1 տարվա կապակցությամբ։

«Մենք այսուհետ Էլ կշարունակենք Ուկրաինայի քաղաքական և գործնական աջակցությունը, մինչ այն պաշտպանվում է Ռուսաստանի ներխուժումից, և կպահպանենք մեր աջակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է՝ օգնելու Ուկրաինային , որ հաղթի: Այս համատեքստում ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համակարգումը համապատասխան շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵՄ-ի, ինչպես նաև համախոհ երկրների հետ», – ասված է հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի երկրները նաև ընդգծում են, որ «նախկինի նման լի են վճռականությամբ՝ պահպանելու համակարգված միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա»: Փաստաթղթում ասվում է, որ «ՆԱՏՕ-ն զգալիորեն ամրապնդում է զսպման և պաշտպանության իր դիրքերը և նախկինի պես պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը»:

Հայտարարությունում նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր ,բաց դռների քաղաքականությանըե: «Մեր հանձնառությունը Վաշինգտոնի պայմանագրին, ներառյալ՝ 5-րդ հոդվածին, անխախտ է: ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և ավելի միասնական, քան երբևէ: Մենք ողջունել ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությունը՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամներ և վերահաստատել ենք մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը», – ընդգծում է դաշինքը:

Հայտարարությունում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ամրապնդել իր գործընկերությունն Ուկրաինայի հետ՝ նրա եվրաատլանտյան ձգտումներին զուգահեռ: «Մենք նաև ամրապնդում ենք մեր մյուս գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ օգնելով այն երկրներին, որոնք առավել մեծ չափով են ենթարկված Ռուսաստանի կործանարար ազդեցությանը», – նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս