 
                        RIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր
 
                                    Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) STRIVE ծրագիրն ընդունում է հայտեր: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը լրացնել հայտադիմում:
Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու են 20-35 տարեկան տաղանդավոր անհատներ՝ ձեռնարկատիրական և նորարարական մտածելակերպը, ստեղծագործ և քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնելու նպատակով։
STRIVE-ը 10-շաբաթյա ծրագիր է, որը հիմնված է Entrepreneurial Learning Initiative-ի հայտնի «Ice House Entrepreneur» ծրագրի վրա, որը համաշխարհային առաջատարներից մեկն է ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացման ոլորտում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        