ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-795.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: