Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա:

Դամասկոսի օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը:

Այս պահին ընթանում է Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը:

Արարատ Միրզոյանը Դամասկոսում կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կմեկնի Հալեպ:

Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728