Բաժիններ՝

Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Նոր Զելանդիայում մոլեգնող «Գաբրիել» ցիկլոնով պայմանավորված զոհերի թիվը հասել է 9-ի:

Ավելի վաղ հաղորդվել Էր 5 զոհվածի և ավելի քան 3,5 հազար անհետ կորածի մասին։

Վերջին տվյալներով՝ կապ չի հաջողվում հաստատել 4,5 հազար մարդու հետ։

Հյուսիսային կղզու Հոքս Բեյ տարածաշրջանում ավելի քան 37 հազար տուն մնում է առանց էլեկտրականության, որից ավելի քան 31,5 հազարը՝ Նեյպիր քաղաքում։

Նեյպիրի նավահանգստում ժամանակավոր դիահերձարան Է տեղակայվել Է այն մտավախությունների ֆոնին, որ ցիկլոնի պատճառած ավերածությունների հետևանքով տարածաշրջանում կգտնեն աղետի նոր զոհերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս