Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան «աննախադեպ վճռական պատասխան» կտա Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժություններին. ԿԺԴՀ ԱԳՆ

ԿԺԴՀ-ն աննախադեպ պատասխան կտա ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին, նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, որի հոդվածը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան իրենց հայտարարության համաձայն իրականացնեն զորավարժությունների իրենց նախագիծը, որը մենք արդարացի մտավախությամբ և հիմնավորմամբ համարում ենք ագրեսիվ պատերազմի նախապատրաստություն, ապա նրանք կբախվեն աննախընթաց երկարատև, աննախադեպ վճռական պատասխանի», – ասվում Է հոդվածում։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածում է իր «անօրինական ապարատի՝ ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականություն իրականացնելու համար»։

«Իրականությունը հստակ ցույց է տալիս, որ հենց ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան են հրահրողները, որոնք միտումնավոր կերպով խախտում են խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում և տարածաշրջանում», – հայտարարում է հոդվածի հեղինակը։

Չնայած նման փաստերին, ավելացնում է դիվանագետը, ՄԱԿ-ի ԱԽ-ն «չի զսպում ԱՄՆ-ին, որը փորձում է Կորեական թերակղզին վերածել զորավարժությունների դաշտի ու ռազմաբազայի»։

«Մենք լրջորեն նախազգուշացնում և խստորեն դատապարտում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ին, որն ինքնիշխան պետության ինքնապաշտպանության արդարացի իրավունքը քննարկում է միայն ԱՄՆ-ի ճաշակով՝ մոռանալով իր հիմնական պարտականությունը, որի անունն է իրավացիություն և արդարացիություն», – ասվում է հոդվածում։

ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակի հետևել ԱՄՆ-ին, ապա ԿԺԴՀ-ն «լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ դուրս գալով կանոնավոր ռազմական գործողությունների շրջանակներից»: Սեուլն ու Վաշինգտոնը պլանավորում են անցկացնել Freedom Shield համատեղ գարնանային զորավարժությունները. դրանք պետք Է կայանան հաջորդ ամսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս