Բաժիններ՝

Twitter-ը դարձել է առաջին սոցիալական հարթակը, որը թույլ է տվել կանեփի գովազդը ԱՄՆ-ի տարածքում

Twitter-ը դարձել է առաջին սոցիալական հարթակը, որը փետրվարի 15-ից կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերություններին թույլ է տվել գովազդել իրենց արտադրանքը և ապրանքանիշը Միացյալ Նահանգներում:

Նախկինում ընկերությունը թույլատրում էր գովազդել կանաբիդիոլ (CBD) պարունակող տեղային օգտագործման արտադրանքներ, մինչդեռ այլ սոցիալական հարթակներ, ինչպես օրինակ՝ Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը, հետևում են կանեփ չգովազդելու քաղաքականությանը, քանի որ դաշնային մակարդակով այն մնում է անօրինական:

ԱՄՆ-ի ավելի շատ նահանգներ են սկսում թույլ տալ ժամանցի համար նախատեսված կանեփի վաճառքը. նրանց թիվը հասել է 21-ի:

Twitter-ը հայտարարել է, որ կանեփ արտադրող ընկերություններին թույլ կտա գովազդ տեղադրել, եթե նրանք ունեն համապատասխան լիցենզիա, եթե անցնեն հաստատման գործընթացը, թիրախավորեն միայն այն նահանգները, որտեղ գործունեություն ծավալելու իրավասություն ունեն, և ամենակարևորը՝ չթիրախավորեն 21 տարեկանից ցածր անձանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս